211652_close_icon

ԱՄՆ-ն և Ղազախստանը կհամագործակցեն քրեական գործերի հետաքննության բնագավառում

views-count1063 դիտում article-date 12:18 21-02-2015
Միացյալ Նահանգները և Ղազախստանը համաձայնագիր են ստորագրել քրեական գործերի հետաքննության բնագավառում համագործակցելու շուրջ: Ria Novosti գործակալությունը հայտնում է, որ համաձայնագիրը ստորագրել են ԱՄՆ-ի արդարադատության փոխնախարարի օգնական Բրյուս Սվարցը և Ղազախստանի գլխավոր դատախազ Ասխան Դաուլբաևը: Ըստ ամերիկյան կողմի՝ համաձայնագրի կնքումը կարևորագույն քայլ կլինի երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցության զարգացման հարցում: Այժմ քրեական գործերը կքննվեն միջկառավարական մակարդակով:

Նմանատիպ նյութեր