1317 դիտում
13:33 26-07-2014
Իրանը և Հայաստանը կհամագործակցեն քաղաքաշինության բնագավառում
Քաղաքաշինության ոլորտում հայ-իրանական համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին:
Դեսպան Ռեյիսին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ շնորհավորել է Ն. Սարգսյանին քաղաքաշինության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ:
Դեսպանը նշել է, որ թեպետ Հայ-իրանական միջկառավարական համատեղ համաժողովների շրջանակներում հստակ սահմանված դրույթներ կային քաղաքաշինության բնագավառում երկու երկրների համագործակցության շուրջ, այդ թվում՝ սեյսմակայուն շինարարության նախագծման, շենքերի վերականգնմանն ու սեյսմազինվածության բարձրացման նորագույն եղանակների, ուսուցողական դասընթացների և գիտական սեմինարների կազմակերպման, ինչպես նաև՝ երկու երկրների պատասխանատուների և մասնագետների փոխայցելությունների վերաբերյալ, սակայն այդ համատեքստում ակնառու արդյունքներ դեռևս չեն գրանցվել:
Ն. Սարգսյանը նշել է, որ ծանոթ է միջկառավարական հանձնաժողովների կողմից իրականացված աշխատանքներին և վստահ է, որ երկուստեք շահագրգռությունների առկայության պարագայում միայն համագործակցությունն արդյունք կունենա: Նա կարևորել է հատկապես Իրանի հետ համագործակցությունը շինարարական նոր տեխնոլոգիաների բնագավառում, այն մտայնությամբ, որ այսօր Հայաստանում հրատապ խնդիր է ժամանակակից նյութերով կյանքի կոչելու սոցիալական բնակարանաշինությունը: Նա վստահություն է հայտնել, որ կարճ ժամանակ անց գործնական հարաբերությունների արդյունքում արդեն կոնկրետ ծրագրեր կլինեն ներդրումային, գիտական, կրթական և նոր տեխնոլոգիաների մասով:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Ռեիսին փոխանցել է ԻԻՀ ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարի ողջույները՝ շեշտելով քաղաքաշինության ոլորտում համագործակցության վերաբերյալ իրանական կողմի պատրաստակամության մասին:
Նմանատիպ նյութեր
994 դիտում
12:18 21-02-2015
ԱՄՆ-ն և Ղազախստանը կհամագործակցեն քրեական գործերի հետաքննության բնագավառում
6950 դիտում
16:21 02-02-2018
Հայաստանն ու Արցախը կհամագործակցեն պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում
1336 դիտում
21:07 04-10-2024
Քաղաքաշինության կոմիտեն և անգլիական «Առուպ» ընկերությունը կհամագործակցեն
Այս բաժնից
1024 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
646 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
637 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար