211652_close_icon
views-count85361 դիտում article-date 12:27 02-02-2018

Հերթական վանդալիզմն ու սրբապղծությունը Երևանում. ննջեցյալների հարազատների հույսը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 2-ին, հերթական սրբապղծությունն ու վանդալիզմն է տեղի ունեցել Երևանում։ Վաղ առավոտյան Երևանի բնակչուհի՝ 52-ամյա Նանա Ասիկյանը, այցելելով Թոխմախում հուղարկավորված իր հարազատների շիրիմներին, հերթական անգամ մոր գերեզմանը հայտնաբերել է ոչ բարվոք վիճակում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ն. Ասիկյանն ասում էր. «Հիվանդ մորաքույր ունենք՝ Ամալյա Ռոստոմյանը, ով պարբերաբար գալիս է գերեզմանոց ու սկսում է մորս շիրիմը փորել. շիրմաքարն է աղավաղում, նստարանը, խնկամանը, ծաղկամանը ջարդում։ Այս վերջին անգամ նա նույնիսկ խազերով վնասել էր շիրմաքարը։ Կատարվածի մասին դեռ այն ժամանակ տեղեկացրեցինք տարածքի ոստիկանությանը, որտեղից ժամանեցին ոստիկանները, սակայն բավարարվեցին միայն դեպքը արձանագրելով։ Թե՛ ես, թե՛ գերեզմանատան աշխատակիցները նշել ենք, թե ով է վանդալիզմի հեղինակը, սակայն, չգիտես ինչու, Էրեբունու ոստիկանությունն ու քննչական բաժինը մատը մատին չեն խփում։ Եթե առաջին դեպքի ժամանակ իրավական գնահատական տային խնդրին, ապա երկրորդ, երրորդ դեպքերը չէին կրկնվի։ Հիմա էլ ունեմ արդարացի մտավախություն, որ նա իրեն անպատիժ է զգում, ու չի բացառվում, որ հերթական անգամ կգա ու կպղծի մայրիկիս շիրիմը։ Մեր հույսը ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն է, ով կարող է իր հսկողության տակ պահել վանդալիզի այս դեպքը և կարճ ժամանակում խնդիրը կլուծվի։ Իսկ մեր պահանջը արդարացի է. թող այդ կինը հանգիստ թողնի հանգուցյալներին»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գերեզմանոց էին այցելել նաև մորաքրոջ՝ Ա. Ռոստոմյանի հարևանները, ովքեր տեսախցիկի առջև հրաժարվեցին խոսել, սակայն ասում էին. «Պրոսպեկտում ենք ապրում, և մեր համար նա դառել է մի իսկական պատուհաս։ Փորձանք է դարձել հարևանների գլխին։ Ում ասես, կվիրավորի, ինչ ասես, կասի։ Տարիքը հարգելով՝ փորձում ենք գլուխ չդնենք հետը, բայց համբերությունն էլ սահման ունի։ Բաժակը, որ լցվում է, չգիտես՝ ինչ անես։ Ի՞նչ սպասես մի կնոջից, ով իր հարազատների շիրիմներն է պղծում։ Նման բան միայն հոգեպես անհավասարակշիռ մարդը կաներ, մեկ էլ թուրքը»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօրվա սրբապղծության փաստով էլ հերթական անգամ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հարազատները հուսով են, որ սա հերթականը չի լինի. այս անգամ գոնե իրավական գնահատական կտան կատարվածին և վերջ կդրվի վանդալիզմին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր