211652_close_icon
views-count13035 դիտում article-date 10:38 13-01-2015

Ավազակային հարձակման ենթարկված հաշմանդամ ու թոշակառու կնոջ միակ հույսը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցի բնակչուհի, 56-ամյա Հասմիկ Սաֆարյանը մինչև այս պահը շոկի մեջ է 2014 թվականի դեկտեմբերի 30-ին իր նկատմամբ կատարված ավազակային հարձակումից: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բազմաթիվ վիրահատություններ տարած հաշմանդամ կինն ասում էր. «Իմ միակ հույսը Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն է: Եթե ավազակային հարձակումը կատարողներից ինձ փրկեց իմ աղոթքը, ապա վստահ եմ ու հավատում եմ, որ Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած կառույցը, հանձինս Հրազդանի ոստիկանության, կգտնեն հանցագործներին, ովքեր անգամ տարել էին իմ դեղորայքը: Տանը անգամ վախենում եմ անկողին մտնեմ: Հենց ձեն եմ լսում, ինձ թվում է, թե հեսա նորից գալու են ու ինձ տանեն, խոշտանգումների ենթարկեն: Վախից չգիտեմ՝ ինչ անեմ: Անգամ թշնամուս չեմ ցանկանա, որ ունենան ապրումները, որ մինչև այսօր ես ունեմ: Նորից եմ ասում, որ միակ հույսս Վլադիմիր Գասպարյանն է»: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/12/30/38880/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], 2014 թվականի դեկտեմբերի 30-ին ոստիկանության Հրազդանի բաժին էր դիմել Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցի բնակչուհի, 56-ամյա Հասմիկ Սաֆարյանը և հայտնել, որ նախորդ օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, տուն գնալու ժամանակ իրենց շենքի մոտ անհայտ անձը գաղտագողի բռնել է իրեն, փակել դեմքը և այնուհետ բռնի ուժով իրեն տարել և նստեցրել մուտքի մոտ կայանված ավտոմեքենայի մեջ: Այդ ամենից հետո ստահակը մեկ այլ անծանոթ անձի օգնությամբ ավտոմեքենայով շարժվել էին շենքի մոտից: Արդեն ավտոմեքենայի մեջ կպչուն ժապավենով կապել էին կնոջ ձեռքերը, գլխին հագցրել պարկ ու հարվածելով, հայհոյելով և սպառնալիքներ տալով, նրանից գումար էին պահանջել և նրա տան բանալիները: Հետո կնոջ մոտից վերցրել էին նրա ոսկյա մատանին, պայուսակը, որի մեջ եղել էր 10,000 դրամ, 3 բջջային հեռախոսները և Ամանորի համար կնոջ կողմից գնված 5 կգ խոզի միսը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ իրենց «սև գործն» անելուց հետո նրանք կնոջը կապած վիճակում տարել և թողել էին Երևան-Սևան ավտոմայրուղու «Պառկած աղջկա» արձանի մոտ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր