8981 դիտում
22:41 31-01-2018
Մոսկվայում թալանել են Մշակույթի նախարարության աշխատակցուհի՝ Աննա Մուրադյանի բնակարանը
Մոսկվայում թալանել են Մշակույթի նախարարության աշխատակցուհի Աննա Մուրադյանի բնակարանը։ Մշակույթի նախարարության 26-ամյա աշխատակցուհի Աննա Մուրադյանից գողացել են 300 հազար ռուբլի։
Ռուսական լրատվամիջոցները ընդգծել են Մուրադյանի սերը թանկարժեք պայուսակների նկատմամբ՝ նշելով, որ գողը սխալվել է՝ սահմանափակվելով կանխիկ գումարով։
Mash-ը նշում է, որ պաշտոնյայի բնակարանը տեղակայված է Գագարինսկի նրբանցքում, որտեղ ամենահամեստ բնակարանն արժե 55 մլն ռուբլի, ինչպես նաեւ Telegram ալիքը շեշտում է նրա 4,5 մլն ռուբլի ընդհանուր արժողությամբ շքեղ պայուսակների հանգամանքը։
Պատճառված վնասը ավելին կլիներ, եթե գողը նկատեր աղջկա 1,5 մլն արժողությամբ մուշտակը, 3 մլն արժողությամբ Kelly պայուսակը եւ Chanel բրենդի հագուստի ու աքսեսուարների ամբողջ հավաքածուն։
Պարզվել է՝ բնակարանը Աննա Կարենովնայի միակ ուրախությունը չէ։ Մշակույթի նախարարության խորհրդականը ունի նաև երկու՝ BMW X5 և Mercedes-Benz G63 AMG մակնիշների մեքենաներ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1123 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1210 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1081 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ