1881 դիտում
12:03 31-01-2018
Տեղի է ունեցել «Մեղրի» ԱՏԳ ծրագրի իրականացման երկրորդ փուլի աշխատանքներին նվիրված քննարկում
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում հունվարի 30-ին տեղի է ունեցել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) ծրագրի իրականացման երկրորդ փուլի աշխատանքաներին նվիրված քննարկում, որը վարել է նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը։
Քննարկմանը մասնակցել են նախարարության ներդրումների ներգրավման և համակարգման վարչության, ««Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ, «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ (Avenue Consulting Group) և ««Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ ներկայացուցիչները։
Քննարկման ընթացքում «Ավենյու քընսալթինգ գրուպ» ընկերության Ռազմավարական կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Կարեն Մարտիրոսյանը ներկայացրել է «Մեղրի» ԱՏԳ կառուցապատման երկրորդ փուլի գործարար ծրագիրը, որով նախատեսվում է ազատ տնտեսական գոտու գործունեության, ենթակառուցվածքների և տարածքի ընդլայնում` ներդրողների համար շահութաբեր բիզնես ծավալելու նախապայմաններ ստեղծելու նպատակով:
Քննարկվել են ծրագրին առնչվող մի շարք առաջարկներ, նախանշվել են համագործակցության հետագա ուղղությունները և հանդիպումների ժամանակացույցը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
493 դիտում
20:08 25-04-2024
Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում
718 դիտում
19:43 25-04-2024
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել
436 դիտում
19:35 25-04-2024
Դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին