211652_close_icon
views-count37491 դիտում article-date 23:10 29-01-2018

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 36-ամյա վարորդի Toyota-ն ու 63-ամյա վարորդի տաքսին. վերջինը բախվել է նաև թիվ 33 երթուղին սպասարկող ГАЗель -ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Անդրանիկի փողոցում բախվել են 36-ամյա Վահե Վահանյանի վարած Toyota մակնիշի 01 VM 020 համարանիշի և 63-ամյա Նորիկ Հայրապետյանի վարած Renault մակնիշի 925 OM 61 համարանիշի տաքսի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է նաև 44-ամյա Միքայել Ստեփանյանի վարած թիվ 33 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 1964 Տ համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ГАЗель-ի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Հովհաննես Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր