6508 դիտում
16:02 26-01-2018
Արթուր Պետրոսյան. Ուրախ եմ, որ Մխիթարյանը հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը անդրադարձել է հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/22/1087352/]տեղափոխությանը[/url] «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ»:
«Մենք շատ ուրախ ենք, որ նա հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»: Նրա խաղաոճն ավելի հարմար է «Արսենալին»: Ինձ թվում է, որ Հենրիխը խնդիրներ ուներ Մոուրինյոյի հետ: Իսկ «Արսենալում» այլ կերպ կլինի: Չի լինի նման մեծ ճնշում պաշտպանական խաղի առումով:
Վենգերին ավելի շատ այլ ֆուտբոլ է դուր գալիս, որը հարմար է Հենրիխին: Մխիթարյանը ԱՊԼ-ի լավագույն խաղացողներից մեկն էր, սակայն Վենգերի հետ նա ավելի ուժեղ կդառնա:
Ես դժգոհ էի, որ Մոուրինյոն նրան չէր խաղացնում: Բայց դա նրա թիմն է, իր որոշելիքն է: Ես դրա պատճառով հիասթափված էի և ուրախ եմ, որ Հենրիխը հեռացավ», ասել է Ա. Պետրոսյանը:
Նմանատիպ նյութեր
3781 դիտում
15:56 21-03-2017
Շվայնշտայգերը հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»
20502 դիտում
23:07 22-03-2018
Զլաթան Իբրահիմովիչը հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»
2498 դիտում
22:44 01-02-2019
Ֆելայնին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացավ Չինաստան
Այս բաժնից
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
877 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում