«Մանչեսթեր Յունայթեդը» հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը տեղափոխվում է ամերիկյան «Չիկագո Ֆայր»:
Երկու ակումբներն ու 32-ամյա գերմանացին արդեն համաձայնության են եկել տրանսֆերի շուրջ: Գործարքը կավարտվի, երբ Շվայնշտայգերը բուժզննում անցնի և ամերիկյան վիզա ստանա:
«Ցավում եմ, որ պետք է լքեմ «Մանչեսթեր Յունայթեդի» իմ բազմաթիվ ընկերներին: Սակայն ես ակումբին երախտապարտ եմ, որ հնարավորություն տվեց հեռանալ «Չիկագո Ֆայր»:
Այժմ ամենահարմար պահն է, որպեսզի Չիկագոյում նոր փուլ սկսեմ: Անհամբերությամբ եմ սպասում դրան», ասել է Շվայնշտայգերը:
Նշենք, որ ֆուտբոլիստը ՄԼՍ-ի ակումբի հետ 1+1 սխեմայով պայմանագիր է կնքել և տարեկան կվաստակի 4,5 մլն դոլար: