«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի հեռանալու մասին:
36-ամյա լեգենդար շվեդն ու անգլիական ակումբը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը:
Նշվում է, որ այս շաբաթ Իբրահիմովիչը կարող է տեղափոխվել ԱՄՆ-ի MLS-ի «Լոս-Անջելես Գելաքսի»:
Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդում» երկու մրցաշրջան անցկացրեց, թիմի հետ 3 տիտղոս նվաճեց. Անգլիական Լիգայի գավաթը, Անգլիայի Սուպերգավաթը և Եվրոպայի լիգան:
ԱՊԼ-ի 33 խաղում շվեդը դարձել է 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: