«Մանչեսթեր Յունայթեդի»կիսապաշտպան Մարուան Ֆելայնին կարիերան կշարունակի Չինաստանում:
Անգլիական ակումբը հաստատել է, որ 31-ամյա բելգիացին տեղափոխվել է «Շանդուն Լունեն» ակումբ:
Տրանսֆեր արժեքը կազմել է մոտ 10 մլն ֆունտ, իսկ նրա հետ պայմանագիրը նախատեսված է երեք տարով:
Ֆելայնին «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրել է 6 տարի, թիմի հետ նվաճել 6 տիտղոս, այդ թվում՝ Անգլիայի Գավաթն ու Եվրոպայի լիգան: Ավելի վաղ նա հանդես է եկել «Էվերթոնում» և «Ստանդարտում»: