211652_close_icon
views-count47687 դիտում article-date 11:14 24-01-2018

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. Էրեբունու բժիշկները փրկել են որսի ժամանակ հրազենային վնասվածք ստացած 56-ամյա որսորդի կյանքը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Նարեկ Մհերյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 23-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20։30-ի սահմաններում «ձախ ծնկան հոդի հրազենային վնասվածք, հեմոռոկիկ շոկ» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Կարապետանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 56-ամյա Սամվել Վարսանյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մինչ Էրեբունու բժիշկները, հավատարիմ Հիպոկրատի երդմանը, փրկեցին վիրավորի կյանքը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 18։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի վարչական տարածքի դաշտերում, որսի ժամանակ։ Պարզվել է նաև, որ նա իրեն պատկանող «ՍԻԼՄԱ» տիպի 12 տրամաչափի ողորկափող որսորդական երկփողանի հրացանը ձախ ուսից հանելու ժամանակ պատահաբար կրակել է իր ոտքին։ Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հրացանը եղել է օրինական՝ գրանցված Ս. Վարսանյանի անունով։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր