211652_close_icon
views-count14270 դիտում article-date 22:23 21-01-2018

Յուպ Հայնկես. Միթե՞ Պոգբան 105 միլիոնի է խաղում

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը գտնում է, որ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները միշտ չէ, որ ադեկվատ են: «Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդին» արժեցավ 105 միլիոն եվրո: Բայց միթե՞ նա խաղում այդ 105 միլիոնի չափով: Որոշ խաղացողներ, որոնց աստղեր են համարում, դեռ սովորելու շատ բան ունեն: Իհարկե, ինչ որ պահի մեր մոտ 40-50 միլիոնանոց խաղացող կհայտնվի, սակայն այսօր նույնիսկ 50 միլիոնի դիմաց չի կարելի երաշխավորված ստանալ կայացած խաղացող: Վերցնենք, օրինակ, Կևին Դե Բրյույնեյին: Այս մրցաշրջանում նա այնքան էլ հաջող հանդես չի գալիս, սակայն նրա համար ես պատրաստ եմ շատ բան տալ: Անկասկած, նա հիանալի խաղացող է», ասել է Հայնկեսը:

Նմանատիպ նյութեր