160215 դիտում
22:59 20-01-2018
27-ամյա կինը դիմել է ոստիկաններին և հայտնել. Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում փորձել են իրեն բռնաբարել
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության Նոր-Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանում տեղի ունեցած բռնաբարության փորձի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ, հունվարի 19-ին, ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալները իրացնելով, Մաշտոցի պողոտայից ոստիկանության Նոր-Նորքի բաժին են բերման ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ, 25-ամյա Արման Ա.-ին:
Ոստիկանները բաժին են հրավիրել նաև Երևանի բնակչուհի, 27-ամյա Մարինե Հ.-ին: Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ նախորդ օրը՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում Արման Ա.-ն իր կողմից վարվող «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենայի սրահում իր կամքին հակառակ փորձել է սեռական հարաբերություններ ունենալ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ Արման Ա.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: