211652_close_icon
views-count12676 դիտում article-date 16:48 26-12-2024

Տեսախցիկն արձանագրել է Աշտարակ-Երևան ավտոճանապարհին «KamAZ»-ի և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի ողբերգական ավտովթարի պահը. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Աշտարակ-Երևան ավտոճանապարհի Աջափնյակ վարչական տարածքում «KamAZ» մակնիշի բեռնատարի և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի ողբերգական ավտովթարի տեսանյութը, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից:  

Վթարի հետևանքով «06»-ի ուղևորներից մեկը մահացել է, վարորդն ու մյուս ուղևորը, որոնց առաջինը օգնութոան էին հասել «Ավտոշեմ» ՍՊԸ- աշխատակիցները, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:  

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աջափնյակ վարչական շրջանի տարածքում բախվել էին «KamAZ» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 2 հոգի տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել վթարի վայրի հարևանությամբ գործող «Ավտոշեմ» ՍՊԸ-ի աշխատակիցները, քաղաքացիները և ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:  

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Գոռ Խալաթյանն ու Արման Հակոբյանը:  

Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն էր, քանի որ ստեղծվել էր խցանում:  

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 12 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:

Այս պահին պարեկներն ու համայնքային ոստիկանները պարզում են վարորդների, վիրավորների և մահացածի ինքնությունը:  

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 244+
244+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր