25104 դիտում
15:48 26-12-2024
Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն տանող ճանապարհահատվածում բախվել են «MAN» մակնիշի բեռնատարն ու «Lexus» մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Lexus»-ին բախվել է բեռնատարը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+