211652_close_icon
views-count1543 դիտում article-date 20:44 19-01-2018

Փրկարարները վատառողջ բնակչին շտապօգնության մեքենայից բնակարան են բարձրացրել

Հունվարի 19-ին, ժամը 17:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի թիվ 1/12 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենայից բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները 1957 թ. ծնված Ն. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հունվարի 19-ին, ժամը 11:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 33 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի կարողանում մոտենալ և բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. անօգնական վիճակում հայտնաբերվել է 1937 թ. ծնված Մ. Յ.-ը, ում մոտեցրել են անկողնուն: *** Հունվարի 19-ին, ժամը 10:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Հասրաթյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին ընկել է և չի կարողանում բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի հատակին անօգնական վիճակում ընկած է եղել 1943 թ. ծնված Լ. Բ.-ը, ում մոտեցրել են անկողնուն:

Նմանատիպ նյութեր