211652_close_icon
views-count1284 դիտում article-date 16:54 19-01-2018

Փաստաբանները շարունակում են միանալ հայտարարությանը

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում փաստաբանները: 16.01.2018թ. ՀՀ փաստաբանների պալատում կազմակերպված քննարկման ժամանակ փաստաբանները հայտարարությամբ են հանդես եկել՝ պահանջելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից և կառավարությունից Նախագծում ներառված՝ փաստաբանի նկատմամբ դատարանի կողմից տուգանքի տեսքով դատական սանկցիա կիրառելու հնարավորությունը բացառել: Նշված հայտարարությանը 19.01.2018թ. ժամը 14:00-ի դրությամբ միացել է 1110 փաստաբան: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահը գրություն է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ փաստաբանների պալատի խորհրդի նախագահի և անդամների հետ հանդիպում կազմակերպելու համար: Փաստաբանների պալատի խորհրդի անդամները ցանկանում են քննարկման առարկա դարձնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառելու իրավակարգավորման հետ կապված հարցը:

Նմանատիպ նյութեր