6633 դիտում
18:42 14-01-2018
Հրամանատարասերժանտական քննություններ ԵԿՄ-ում
ԵԿՄ վարչությունում անցկացված պատանի երկրապահների 2017-2018 ուստարվա 1-ին կիսամյակի ամփոփիչ հրամանատարասերժանտական քննություններին մասնակցում էին 100-ից ավել դպրոցականներ Հանրապետության 5 մարզերից՝ Արարատ, Արմավիր, Կոտայք, Գեղարքունիք և Երևան:
Իսկ հեռավոր մարզերի պատանի երկրապահ կամավորականների համար քննությունները կանցկացվեն տեղում՝ դարձյալ ԵԿՄ վարչության անդամների և Երկրապահի հետ համագործակցող կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ (պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարություններ):
Պատանի երկրապահ կամավորականները քննություններ հանձնեցին շարային, կրակային, ֆիզիկական պատրաստությունից: Ստուգվեցին նաև դասընթացների ժամանակ յուրացված գիտելիքներն առաջին բուժօգնությունից, ինչպես նաև ֆորսմաժորային իրավիճակներում երեխաների կողմնորոշվելու կարողություններն ու հմտությունները:
«Այս անգամ ստուգող անձնակազմի ուշադրության կենտրոնում էր հատկապես մասնակիցներին սերժանտ-հրամանատարի դերում տեսնելը: Արդյո՞ք կարողանում են պատանիներն ու աղջիկները հրամանատարասերժանտական դասընթացների ժամանակ ձեռք բերած գիտելիքները որպես հրամանատարներ դրսևորել»,- ասաց ԵԿՄ «Պատանի երկրապահ» կառույցի նախագահ մայոր Ա.Հախումյանցը:
Հատկանշական է, որ ռազմահայրենասիրական դաստիարակություն իրականացնող այս կառույցում մեծ թիվ են կազմում աղջիկները, որոնք թե՛ շարային, թե՛ կրակային և թե՛ ֆիզիկական պատրաստության ստուգատեսներում չեն զիջում տղաներին՝ հավաստելով, որ իրենք նույնպես պատրաստ են ծառայելու հայրենիքին՝ հնարավորության դեպքում:
Նմանատիպ նյութեր
4043 դիտում
11:30 22-11-2016
ԵԿՄ-ում սերժանտական քննություններ են անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1311 դիտում
18:44 01-04-2014
Ապրիլի 1-ից 10-ը կանցկացվեն մասնագիտական քննություններ
1116 դիտում
11:57 03-06-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաջողություն մաղթեց միասնական ընդունելության քննություններ հանձնող դիմորդներին
Այս բաժնից
529 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
619 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է