ԵԿՄ-ում սերժանտական քննություններ են անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԵԿՄ-ն, իր հետ հուշագիր ստորագրած գործընկեր կառույցների հետ համատեղ, ավարտեց պատանի երկրապահ կամավորականների հրամանատարասերժանտական դասընթացների հերթական փուլը:
Իբրեւ ամփոփում՝ տարածքային բաժանմունքներում կազմակերպվեցին քննություններ եւ սաներն ստացան զինվորի, ավագ զինվորի աստիճաններ:
Առավել շնորհալիները, որ պետք է քննություն հանձնեին սերժանտական կոչումների համար, հավաքվեցին ԵԿՄ վարչությունում: Հուշագրեր ստորագրած կառույցների եւ ԵԿՄ մասնագետներից կազմված արհեստավարժ մրցատյանը քննություն ընդունեց 229 պատանի երկրապահից: Քննության արդյունքում 55 հոգի արժանացան կրտսեր սերժանտի, 118 հոգի՝ սերժանտի, 36 հոգի՝ ավագ սերժանտի կոչման: 20 պատանի չկարողացան անհրաժեշտ միավորներ ստանալ եւ ուժերը կփորձեն հաջորդ վերչապատրաստումից հետո:
Հրամանատարասերժանտական դասընթացների միջոցով Երկրապահը բանակի համար պատրաստի, հայեցի դաստիարակված կադրեր է պատրաստում, ինչպես նաեւ՝ լիարժեք քաղաքացիներ պետության եւ իրենց ընտանիքների համար: