Ապրիլի 1-ից 10-ը կանցկացվեն մասնագիտական քննություններ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ԱՊՀ Երկրների արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով դաշնային գործակալությունը (РОССОТРУДНИЧЕСТВО) սույն թվականի ապրիլի 1-ից 10-ը կազմակերպում են մասնագիտական քննություններ:
Բարձրագույն /բակալավր և մասնագետ/ և ասպիրանտական կրթություն ստանալու նպատակով մասնագիտական քննությունները կանցկացվեն Ջոն Կիրակոսյանի անվան 20 միջնակարգ դպրոցում (հասցե`ք.Երևան,Այգեստան 9, 4-րդ փողոց) :
Մագիստրատուրա և օրդինատուրա դիմողների համար մրցույթը կանցկացվի բակալավրիատի միջին գնահատականի հիմքով:
Բարձրագույն /բակալավր և մասնագետ/ կրթություն ստանալու նպատակով մասնագիտական քննությունների ցանկին և ժամանակացույցին կարող եք ծանոթանալ [url=http://www.edu.am/DownloadFile/6652arm-cank.doc]այստեղ[/url]: