77240 դիտում
16:12 12-01-2018
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Opel-ը բախվել է ՀՀ ՊՆ ЗИЛ 131-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններոմ Երասխավան-Զանգակատուն ավտոճանապարհին՝ Երասխավանի վարչական տարածքում, բախվել են Opel մակնիշի 35 CՍ 788 համարանիշի և ЗИЛ 131 մակնիշի ՊՆ 34 55 Տ համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով բախվել է ЗИЛ 131-ին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ЗИЛ 131-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում, սակայն հնարավոր է՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեն ՀՀ ՊՆ Ռազմակա Ոստիկանություն։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Համլետ Համբարյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+