211652_close_icon
views-count78180 դիտում article-date 10:39 12-01-2018

Խոշոր ավտովթար Երևանում. 21-ամյա վարորդը «Կոմիտաս» հանրախանութի մոտ BMW-ով բախվել է ծառին, իսկ հետո էլեկետրասյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին փողոցի բնակիչ 21-ամյա Սամվել Սիրադեղյանը Կոմիտասի պողոտայի 54/8 հասցեում՝ «Կոմիտաս» հանրախանութի դիմաց, իր վարած BMW մակնիշի 35 MF 705 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել նախ ծառին, այնուհետև էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Սիրադեղյանն ու նրա ուղևորներ, Դավիթաշեն 1-ին փողոցի բնակիչ 26-ամյա Արմեն Մկրտչյանն ու Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 29-ամյա Անի Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վ. Սարգսյանի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջողոց տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Վիիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր