211652_close_icon
views-count18125 դիտում article-date 15:01 09-01-2018

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերի պահվող Արսեն Բաղդասարյանին և Զավեն Կարապետյանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նախորդ ամիս այցելել են Ադրբեջանում գերի պահվող Արսեն Բաղդասարյանին և Զավեն Կարապետյանին։ Այդ մասին Apa գործակալությանը հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ-ի՝ հանրային կապերի պատասխանատու Իլահա Հուսեյնովան։ «Մենք շարունակում ենք պարբերաբար այցելել հակամարտության արդյունքում ձերբակալված անձանց: ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, այցելություններ է կազմակերպում` օգնելու համար ձերբակալված անձանց ազատազրկման պայմանների, նրանց հանդեպ վերաբերմունքի մոնիթորինգ անցկացնելու, ինչպես նաև վերջիններիս՝ իրենց ընտանիքների հետ կապը ապահովելու հարցում»:

Նմանատիպ նյութեր