211652_close_icon

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերի պահվող ՀՀ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին

views-count5116 դիտում article-date 16:29 01-05-2015
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն ապրիլի 27-ին այցելել են Ադրբեջանում գերի պահվող ՀՀ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին: Այս մասին հաղորդում է ադրբեջանական haqqin.az պորտալը՝ հղում անելով Ադրբեջանում ԿԽՄԿ Բաքվի պատվիրակության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Իլահ Հուսեյնովին: ԿԽՄԿ ներկայացուցիչների կողմից Անդրանիկ Գրիգորյանին տեսակցելու մասին ոչինչ չի հաղորդվում: Հիշեցնենք, որ Ա. Գրիգորյանը այս տարվա մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքը լքելով՝ անցել էր Ադրբեջանի տարածք:

Նմանատիպ նյութեր