39805 դիտում
10:43 07-01-2018
Վրաերթ Կոտայքի մարզում. Գեղաշեն գյուղում 23-ամյա վարորդը Audi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվարի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի բնակիչ 23-ամյա Գևորգ Մանուկյանը իր վարած Audi մակնիշի 34 ZV 464 համարանիշի ավտոմնեքենայով Գեղաշեն գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և օգնել է վրաերթի ենթարկվածին մարմնական վնասվածքներով տեղափոխվել Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Փաստի աթիվ նույն վաշտի հետաքննիչ Ռոման Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9387 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին