211652_close_icon
views-count8910 դիտում article-date 19:30 04-01-2018

Հրապարակվել են Սիրիայի «Խմեյմիմ» ավիաբազայում վնասված ռուսական ինքնաթիռների լուսանկարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայտնի ռազմական թղթակից Ռոման Սապոնկովը հրապարակել է ահաբեկիչների կողմից արձակված կրակոցների հետևանքով վնասված ռուսական կործանիչների լուսանկարները։ Սապոնկովը դրանք տեղադրել է «ВКонтакте»-ի իր էջում։ Լուսանկարներն էլ նկատել է հանրահայտ Directotare-4 ալիքը, որը զբաղվում է իսլամիստների գործունեության վերլուծությամբ։ «Տեխնիկան, այնուամենայնիվ, վնասվել է։ Նախնականորեն 6 միավոր Cy-24, 1 միավոր Cy-35C, 1 միավոր Ан-30 և 1 միավոր Mи-8»,-գրել է նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի ՊՆ-ն հաստատել է տեղեկությունն այն մասին, որ դեկտեմբերի 31-ի գիշերը արկակոծության հետևանքով 2 ռուս զինծառայողներ են զոհվել։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր