211652_close_icon
views-count27606 դիտում article-date 14:20 04-01-2018

Երևանում ինքնասպանության փորձ է կատարել Ղրղզստանի Հանրապետության 29-ամյա քաղաքացին

Երեկ՝ հունվարի 3-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 06 խումբը «ողնաշարի և ոտնաթաթի վնասվածք» ախտորոշմամբ Նորք Մարաշ 2-րդ փողոցի տներից մեկից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Ղրղզստանի Հանրապետության քաղաքացի՝ 29-ամյա Նարգիզ Ումարովայինն է։ Վերջինս հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ իր բնակված տան 2-րդ հարկից ցած նետվելու միջոցով ինքը փորձել է ինքնասպան լինել։ Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հիվանդանոց ժամանած համայնքային ոստիկանության ծառայողները Ն. Ումարովայից չեն կարողացել բացատրություն վերցնել թարգմանիչ չլինելու պատճառով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր