15203 դիտում
14:35 02-01-2018
Մի քանի օրից բողոքի ցույցերը կդադարեն. Իրանի անվտանգության խորհուրդ
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին այսօր հայտարարել է, որ երկրում բողոքի ցույցերը մի քանի երկրների ուղղորդությամբ՝ միջնորդավորված են կատարվում, փոխանցում է Ria Novosti-ն։
Նրա խոսքով՝ ցույցերի ետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Սաուդյան Արաբիան և հենց նրանք են ղեկավարում սոցցանցերի միջոցով այդ արշավները։
«Համաձայն մեր կողմից կատարված վերլուծության՝ Իրանի դեմ ուղղված հեշթեգերի մոտ 27 տոկոսը մշակել է Սաուդյան Արաբիայի կառավարությունը»,-ասել է Շամխանին և հավելել, որ մի քանի օրից այդ ցույցերն անպայման դադարելու են։
Նմանատիպ նյութեր
1903 դիտում
17:45 19-03-2023
Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, 3 օրից տեղումները կդադարեն
3184 դիտում
17:39 02-10-2014
ՀՀ վարչապետն առևտրականներին խոստում է տվել. վերջիններս որոշել են 3 օրով դադարեցնել բողոքի ցույցերը
1733 դիտում
11:13 11-11-2016
ԱՄՆ-ում շարունակվում են Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ցույցերը