211652_close_icon
views-count81413 դիտում article-date 23:00 31-12-2017

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Խոր Վիրապ եկեղեցու ճանապարհին բախվել են 06-ն ու 07-ը.կա 1 զոհ,6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Խոր Վիրապ-Լուսառատ ավտոճանապարհի սկզբնամասի գլխավոր խաչմերուկում բախվել են Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի բնակիչ, 63-ամյա Սամվել Կիրակոսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 26 ՏՏ 998 համարանիշի և Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ, 18-ամյա Մեսրոպ Բլնդոյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 GF 891 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդ Ս. Կիրակոսյանը տեղում մահացել է, իսկ նրա 3 ուղևորները, 07-ի վարորդ Մ. Բլնդոյանն ու նրա 2 ուղևորները մարմնական վնավածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատր Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ բոլոր վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Ճանապարհային ոստիկանները, Արարատի բժշկական կենտրոնի բժիշկները: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապան Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ ՊՊԾ դասակի հրամանատար Արման Շահնազարյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Արամ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները ՃՈ աշխատակիցներն ու գյուղացիները քարշակի օգնությամբ տեղափոխեցին Ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր