211652_close_icon
views-count37742 դիտում article-date 15:20 31-12-2017

Արտակարգ իրավիճակ Թալինի Թիվ 2 հիմնական դպրոցում. դպրոցի 9-ամյա սանը ահազանգել է Ոստիկանություն և հայտնել, որ դպրոցում ռումբ է դրված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ Թալին քաղաքի Թիվ 2 հիմնական դպրոցի նկուղում ռումբ է դրված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ահազանգի վայր են ժամանել Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ Թալինի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Դարբինյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում են նաև Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները՝ Ոստիկանության և ԱԻՆ-ի սակրավորները: Որոնողական աշխատանքների արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: Կարճ ժամանակում Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության աշխատակիցները պարզել են, թե որ հեռախոսահամարից է ահազանգը ստացվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ահազանգողը եղել է Թալին քաղաքի բնակիչ, նշված դպրոցի սան, 9-ամյա Հ. Հ.-ն, ով ծնողների հետ հրավիրվել է Ոստիկանության Թալինի բաժին, կատարվածի մասին բացատրություն է տվել, որից հետո երեխային հանձնել են ծնողներին: Փաստի առթիվ Ոստիկանության Թալինի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Սևակ Ալեքսանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր