211652_close_icon
views-count35049 դիտում article-date 23:20 24-12-2017

Դանիայում նարկոդիլերը սխալմամբ տաքսու փոխարեն ոստիկանական մեքենա է նստել

Դանիայի մայրաքաղաքում զվարճալի միջադեպ է գրանցվել: Կոպենհագենում նարկոդիլերը ուշ գիշեր շտապել է հնարավորինս շուտ տուն հասնել և տաքսի մեքենա է կանգնեցրել: Սակայն նրա զարմանքին չափ չի եղել, երբ հասկացել է, որ գտնվում է ոստիկանական մեքենայում: Մթության մեջ տղամարդը շփոթել է մեքենաները և «ինքնակամ հանձնվել է» իրավապահներին: «Իրավապահները շատ ուրախ էին նրան տեսնել իրենց մեքենայում, քանի որ նա իր մոտ մարիխուանայի մոտ 1000 չափաբաժին է ունեցել», նշված է Թվիթերում Կոպենհանգենի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: Բոլոր դեպքերում, թեթև թմրանյութերի վաճառքով զբաղվող տղամարդուն միայն տուգանել են և բաց թողել:

Նմանատիպ նյութեր