211652_close_icon
views-count64148 դիտում article-date 09:10 24-12-2017

Խոշոր ավտովթար Երևանում. Մաշտոցի պողոտայում բախվել են 20-ամյա վարորդի X6-ն ու 22-ամյա վարորդի Priora-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում բախվել են 20-ամյա Հայկ Խոդերյանի վարած BMW X6 մակնիշի QQ-001-DD վրացական համարանիշի և 22-ամյա Հայկ Հովհաննիսյանի վարած Lada Priora մակնիշի 02 TP 102 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Գևորգ Նավասարդյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Priora-ի վարորդը, ով փորձել է հետադարձ կատարել չթույլատրված հատվածով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր