211652_close_icon
views-count60347 դիտում article-date 10:47 15-12-2017

Երևանում 24-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել Ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողներին, իսկ «մեծն» հետաքննիչը առանց հետաքննություն անելու փորձում էր «վարորդի գլխին սարքել»

Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ՝ 24-ամյա Արշամ Իսպիրյանը իր վարած Toyota մակնիշի A 888 PM 08 համարանիշի ավտոմեքենայով Բաբաջանյան փողոցի թիվ 9 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ՝ 14-ամյա Ռոբերտ Պետրոսյանին և Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 15-ամյա Դավիթ Բունիաթյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածներին իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոցներ, մինչդեռ դեպքի վայր ժամանած Երևանի ճանապարհային ոստիկաններն ու Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանը, չգիտես ինչու, առանց հետաքննություն անելու որոշել էին, որ վարորդը դիմել է փախուստի, իսկ վարորդը ոչ միայն փախուստի չէր դիմել, ոչ միայն օգնել էր վրաերթ ենթարկվածներին տեղափոխել հիվանդանոցներ, այլև ահազանգել էր համապատասխան կառույցներին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները սովորում են Ֆինանսատնտեսագիտական քոլեջի 1-ին կուրսում։ [b]«Մեծն» հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0561668001513320318929356.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր