211652_close_icon
views-count2667 դիտում article-date 23:31 14-12-2017

Ցանկալի է, որ Իրանի միջուկային համաձայնագիրը պահպանվի. Սերժ Սարգսյան

Ցանկալի է, որ Իրանի միջուկային համաձայնագիրը պահպանվի, դա կբխի նաեւ մեր շահերից։ Այդ մասին «Արմենիա» հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ «Որքանով բարեկեցիկ լինի իրանցի ժողովուրդը, այնքանով դա օգտակար է Հայաստանին։ Որովհետեւ կաշխուժանա առեւտուրը, կաշխուժանան տուրիստական հոսքերը, կաշխուժանան մեր շփումները»,- նշել է նախագահն ու հավելել. «Իրանը մեզ բարեկամ երկիր է։ Իրանի հետ մենք շփվելու հազարամյակների փորձ ունենք։ Այսօրվա տնտեսական համագործակցության մակարդակը մեզ չի բավարարում։ Հսկայական ներուժ կա, եւ դրա իրացման համար հարկավոր է Իրանում խաղաղություն եւ կայունություն»։ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ հաջորդ տարի Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով անցկացնելու մասին, նշել, որ դա չափազանց կարեւոր է մեր երկրի համար։ «Ընդհանրապես, 2018 թվականը հարուստ է լինելու մեծ միջոցառումներով։ Մենք տոնելու ենք Երեւանի 2800-ամյակը, իսկ մայիսին՝ Առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձը։ Սրանք խոշոր միջոցառումներ են, որոնց մասնակցելու են բազմաթիվ հյուրեր։ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը ամենախոշորն է լինելու մասնակից երկրների ղեկավարների քանակով։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ պատվով դուրս գանք։ Հնարավորություն եւ մարտահրավեր է մեզ համար»,- նշել է նախագահը

Նմանատիպ նյութեր