211652_close_icon
views-count57361 դիտում article-date 09:01 13-12-2017

Խոշոր ու շումախերական ավտովթար Երևանում. Mercedes-ը տապալել է հաստաբուն ծառն ու բախվել է էլեկտրասյանը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմեբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:20-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 LX 202 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, արամատախիլ արել այն բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով վնասվել է նաև մայթին տեղադրված էլէկտրասյունը, ինչի հետևանքով էլ կոտրվել է արտաքին լուսավորության լուսային հատվածը: Ժամանել են նաև «Երքաղլույս» ընկերության ներկայացուցիչները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր