211652_close_icon
views-count87163 դիտում article-date 00:05 13-12-2017

Քեզ բացակա չենք դնում. ժողովուրդը միշտ հիշում է Մեծ Հային, պետական ու քաղաքական գործչին, Հայաստանի թիվ 1 փրկարարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրացավ 1 տարին, երբ մեզ հետ չէ Մեծ Հայ, իսկական մտավորական, պետական ու քաղաքական գործիչ, Արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-մայոր Արմեն Երիցյանը, ում ժողովուրդը համարում էր թիվ 1 փրկարար: Նրա աշխատանքային գործունեության ընթացքում շատերն են զգացել Ա. Երիցյանի՝ ժողովրդի սիրելի Հենրիկիչի՝ մեծատառով մարդ լինելու հատկանիշները, որը նա փոխանցում էր իր աշխատանքային կոլեկտիվին, որտեղ էլ որ աշխատել է՝ թե՛ ոստիկանական համակարգում, և թե՛ Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Ու դրա վառ ապացույցն է այն, որ մարդիկ անցյալով չեն խոսում Մեծ Հայի մասին. միշտ հիշում են ու հիշելու են Ա. Երիցյան մարդ տեսակին: Նրան մենք երբեք բացակա չենք դնելու: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/16/104217/]ավելի վաղ[/url] հայտնել էր[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը, 2016թ.-ի դեկտեմբերի 16-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Մեծ Հայի, պետական ու քաղաքական գործիչ, Արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-մայոր Արմեն Երիցյանի վերջին հրաժեշտը։ Ներկա էին հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, կառավարության և օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, քաղաքացիներ։ Հանրության կողմից սիրված ու մեծ հեղինակություն վայելող Ա. Երիցյանի աճյունը տեղափոխվեց Երևանի քաղաքային պանթեոն։ Մարզահամերգային համալիրի մոտ հավաքված քաղաքացիներն իրենց ցավակցությունն էին հայտնում Երիցյանների ընտանիքին ու նշում. «Մենք դեռ շատ կզգանք Ա. Երիցյանի բացակայությունը մեր երկրային կյանքում, սակայն նրա կատարած բոլոր ազգանվեր գործերը երբեք մոռացության չեն մատնվի։ Մենք նրան բացակա չենք դնի»։ Լուսանկարները՝ Տիգրան Մազմանյանի Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 229+
229+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր