10470 դիտում
19:12 12-12-2017
ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել պատերազմի ժամանակ տեղահանված ադրբեջանցիներին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մեծ պալատը հրապարակել է նախադեպային «Չիրագովն ու այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, հայտնում է ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքը՝ մանրամասնելով, որ խոսքը Արցախի հակամարտության ժամանակ տեղահանված անձանց մասին է:
Նշվում է, որ Հայաստանի դեմ հայցը ներկայացվել է 2005թ.՝ Էլխան Չիրագովի, Ադիշիրին Չիրագովի, Ռամիզ Ջեբրայիլովի, Աքիֆ Հասանովի, Ֆեհրեդին Փաշաևի և Ղարաջա Ջաբրայիլովի կողմից: Նրանք եղել են Լաչինի բնակիչներ, սակայն 1992թ. ռազմական գործողությունների պատճառով փախել են այնտեղից՝ թողնելով իրենց ունեցվածքը ու հետագայում չկարողանալով տնօրինել այն:
ՄԻԵԴ-ի վճռով Հայաստանը պետք է մի քանի միլիոն եվրո փոխհատուցում պահանջող հայցվորներին որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում 5.000-ական եվրո, ինչպես նաև դատական ծախսերի համար՝ 28,642.87 ֆունտ ստերլինգ վճարի (մոտ 32475 եվրո):
Հայտնի է, որ ՄԻԵԴ-ն այս գործով վճիռը հրապարակել էր դեռևս 2015թ., սակայն առանց փոխհատուցման վերաբերյալ որոշման:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/12/12/1084485/]Հիշեցնենք[/url], որ այսօր (ՄԻԵԴ) մեծ պալատը հրապարակել է նաև նախադեպային «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով արդար փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ վճիրը, որով Ադրբեջանը պարտավոր է 35.000 եվրո փոխհատում վճարել Արցախի հակամարտության ժամանակ տեղահանված, Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանի ընտանիքին:
Նմանատիպ նյութեր
3797 դիտում
10:06 03-06-2017
ՄԻԵԴ-ը 2017թ. ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է 28.500 եվրո փոխհատուցում վճարել․ «Հայկական ժամանակ»
3850 դիտում
19:03 13-04-2017
ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է 3 միլիոն եվրո փոխհատուցում վճարել Բեսլանի զոհերի հարազատներին
Այս բաժնից
682 դիտում
16:08 05-05-2024
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց
850 դիտում
14:59 05-05-2024
Վարորդը բախվել է Սպիտակ տան պատնեշին ու տեղում մահացել