4069 դիտում
19:03 13-04-2017
ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է 3 միլիոն եվրո փոխհատուցում վճարել Բեսլանի զոհերի հարազատներին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է մոտ 3 միլիոն եվրո վճարել 2004 թվականին Բեսլանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին և տուժածներին: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքում, հայտնում է [url=http://www.bbc.com/russian/features-39592300]BBC[/url] ռուսական ծառայությունը:
409 հայցվորները կստանան 2,955 միլիոն եվրո փոխհատուցում: Եվս 88 հազար եվրո պետք է վճարվի որպես դատական ծախսերի փոխհատուցում:
Դատարանը վճռել է, որ ռուսական իշխանությունները չեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ահաբեկչության բոլոր հանգամանքները և պատանդների մահվան պատճառները հետաքննելու համար:
ՄԻԵԴ-ը պարզել է, որ ռուսական իշխանությունները տեղեկություն են ունեցել նախապատրաստվող ահաբեկչության մասին, բայց նրանք չեն ձեռնարկել բավականաչափ միջոցներ վտանգը նվազագույնի հասցնելու համար: Դատարանի կարծիքով՝ պատանդների փրկության գործողությունը նույնպես բավականաչափ մտածված չի եղել:
Մոսկվան դատարանին չի ներկայացրել «բավարար և համոզիչ ապացույցներ» այն մասին, որ օգտագործել է միայն անհրաժեշտ և համաչափ ուժ ու միջոցներ:
Հիշեցնենք, որ չեչեն անջատողականները 2004թ սեպտեմբերի 1-ին ավելի քան 1000 պատանդ էին վերցրել Բեսլան քաղաքի դպրոցում: Երեք օր անց ռուսական անվտանգության ուժերը գրոհել էին: Զոհվել էր 385 մարդ, այդ թվում՝ 186-ը երեխա: Վիրավորվել էին մոտ 700 մարդ, որոնց վկայություններով՝ հատուկ ուժերը ոչ համաչափ ուժ են կիրառել: Ոչ մի ռուս պաշտոնյա պատասխանատվություն չի կրել զոհերի մեծ թվի համար:
Նմանատիպ նյութեր
4133 դիտում
10:06 03-06-2017
ՄԻԵԴ-ը 2017թ. ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է 28.500 եվրո փոխհատուցում վճարել․ «Հայկական ժամանակ»
7181 դիտում
18:04 12-12-2017
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է 35.000 եվրո փոխհատուցում վճարել Մինաս Սարգսյանի իրավահաջորդներին
Այս բաժնից
547 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
580 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1189 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN