211652_close_icon
views-count23769 դիտում article-date 22:22 10-12-2017

Կրիշտիանու Ռոնալդուին կարող են տուգանել 30 մլն եվրոյով

Իսպանիայի հարկային ծառայությունը շարունակում է մեղադրանքներ ներկայացնել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Դեկտեմբերի 22-ին՝ Պոսուելոյի դատարանում կկայանա հարուցված գործով հերթական նիստը, որի շրջանակներում 32-ամյա պորտուգալացուն կասկածում են 2011-14 թվականների ընթացքում հարկային մարմիններից 14,8 մլն եվրո թաքցնելու մեջ: Եթե Ռոնալդուի մեղքը ապացուցվի, ապա նա ստիպված կլինի իսպանական գանձարանին վճարել նվազագույնը 30 մլն եվրո: Այդ գումարի մեջ ներառված են 14,8 միլիոնը, տուգանքը և տոկոսները: Հիշեցնենք, որ նմանատիպ գործի շրջանակներում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ստիպված եղավ հարկային մարմիններին վճարել 30 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր