211652_close_icon
views-count3969 դիտում article-date 14:48 18-05-2017

Եվրահանձնաժողովը 110 մլն եվրոյով տուգանել է Facebook-ին

Եվրահանձնաժողովն այսօր տուգանքի որոշում է կայացրել ամերիկյան Facebook սեցիալական ցանցի նկատմամբ, այն, որ 2014 թվականին WhatsApp-ի գնման ժամանակ ցանցը «ոչ ճշգրիտ, մոլորեցնող տեղեկատվություն է տրամադրել։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ «Այսօրվա որոշումը հստակ ազդանշան է այն մասին, որ նրանք պետք է չխախտեն ընկերությունների միավորման ձևի մասին Եվրահանձնաժողովի սահմանած կանոնները։ Եվրահանձնաժողովն այդ խախտումները լուրջ է գնահատել, քանի որ դրանք իրեն զրկել են գործարքի գնահատման համար անհրաժեշտ տեղեկատբվությունից»,-ասված է ԵՀ՝ մրցունակության հարցերով կոմիսար Մարդարեթ Վեսթագերի տարածած հայտարարության մեջ։ ԵՀ-ն 2014 թվականին թույլատրել էր WhatsApp-ի գնման գործարքը՝ չհայտնաբերելով սոցցանցերի ոլորտում մրցունակության համար որևէ սպառնալիք։ Այն ժամանակ Facebook-ը հայտարարել էր, որ չի կարողանա ստեղծել ապահով ավտոմատ համակարգ, որը թույլ կտա միավորել երկու սերվիսների օգտատերերի հաշվառման գրանցումները, սակայն 2016 թվականի օգոստոսին Whats App-ը դա արել է։ Այսպիսով, Faceboоk-ը ստիպված կլինի վճարել 110 մլն եվրո տուգանք։

Նմանատիպ նյութեր