211652_close_icon
views-count48028 դիտում article-date 12:21 09-12-2017

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Ford Transit-ները. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 20:20-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում բախվել են Սևանի բնակիչ, 28-ամյա Գուրգեն Վարդանյանի վարած Ford Transit մակնիշի 29 OՍ 411 համարանիշի և Երևան քաղաքի Ծերեթելի փողոցի բնակիչ, 28-ամյա Շահեն Գալստյանի վարած Ford Transit մակնիշի 436 AF 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հաջոդ օրը Գ. Վարդանյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Սևանի բժշկական կենտրոն և հայտնել, որ վնասվածքը ստացել է նշված ավտովթարի ժամանակ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր