211652_close_icon
views-count10612 դիտում article-date 22:37 05-12-2017

Մուհամմեդ մարգարեի ծննդյան օրվա կապակցությամբ Խամենեին ներում է շնորհել 1000-ից ավելի իրանցի բանտարկյալների

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին Մուհամմեդ մարգարեի և իմամ Ջաֆար Սադեղի ծննդյան օրվա առթիվ ներում է շնորհել 1007 բանտարկյալների; Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Խամենեիին բանտարկյալներին ազատ արձակելու կամ նրանց պատիժը մեղմելու խնդրանքով դիմել էր երկրի դտական համակարգի ղեկավար Սադեղ Ամոլի Լարիջանին։ Իրանի սահմանադրության 110-րդ հոդվածը թույլ է տալիս Գերագույն հոգևոր առաջնորդին նման հրաման արձակել։ Սակայն չի տարածվում այն ազատազրկվածների վրա, ովքեր մեղադրվել են Իսլամական Հանրապետության դեմ զինված պայքարի, թմրանյութերի անօրինական շրջանառության մեջ ներգրավվածության, բռնաբարության, զինված ավազակային հարձակման, զենքի մաքսանենգության, մարդկանց առևանգման, կաշառքի մեջ։

Նմանատիպ նյութեր