211652_close_icon
views-count67464 դիտում article-date 11:36 05-12-2017

Նոր մանրամասներ՝ երեկ BMW-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարից. վարորդն ու մահացածը կողոպուտից հետո վթարի էին ենթարկվել. վարորդը, ով «Շին-պլազա» խանութ-սրահի աշխատակից է, ձերբակալվել է . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Նորայր Այվազյանի որոշամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի բնակիչ, 21-ամյա Հրաչյա Գևորգյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս աշխատում է «Շին-պլազա» խանութ-սրահում՝ որպես առաքիչ: Երեկ Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները՝ Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, պարզել են Արտաշատյան խճուղու թիվ 88 հասցեում գտնվող ճանապարհային Ոստիկանության անշարժ պահակետի պատին՝ ձերբակալված Հ. Գևորգյանի կողմից վարած BMW մակնիշի ավտոմեքենայի բախման հետևանքով մահացած՝ նրա ուղևորի ինքնությունը: Մահացածը Այնթապ գյուղի բնակիչ, 20-ամյա Մխիթար Արզումանյանն էր, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախկինում 4 անգամ եղել է դատապարտված և պատժի կրումից ազատվել էր այս տարվա նոյեմբերի 3-ին: Արտաշատի ոստիկանները պարզել են նաև, որ Հ. Գևորգյանն ու Մ. Արզումանյանը Արարատի մարզի «Արարատ գրուպ» գործարանի մոտ անհիմն վիճաբանել են Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացի, 42-ամյա Կորյուն Շալունցի հետ, ով Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բնակիչ է, ավտոմեքենայից իջեցրել են, ծեծի ենթարկել, այնուհետև Կ. Շալունցի իրերը հափշտակել, որի մեջ եղել են նրա անձնական իրերը և «Լենովո» տեսակի պլանշետը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/04/1083806/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան փողոցի բնակիչ, 21-ամյա Հրաչյա Գևորգյանը BMW մակնիշի 35 MT 464 համարանիշի ավտոմեքենայով Նորագավիթի Ճանապարհային Ոստիկանության անշարժ պահակետի մոտ բախվել էր բետոնե պատին, այնուհետև մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել պահակետի դիմաց: Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոը տեղում մահացել էր, իսկ վարորդ Հ. Գևորգյանը վթարից 2 ժամ անց դեպքի վայրում հայտնել էր, որ ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար էլ Ճանապարհային ոստիկանները դեպքի վայր էին հրավիրել 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր նրան տեղափոխեցին Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Լրացուցիչ ժամանել էին նաև թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, այնուհետև սահմանազատել տարածքը, իսկ հետո կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները, որոնց շնորհիվ BMW -ի վարորդը չկարողացավ վթարի վայրից ճողոպրել: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչակա կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հարտկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը: Փաստի առթիվ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ BMW ի վարորդ Հ. Գրիգորյանն ու վթարի հետևանքով մահացած նրա ուղևորը, ում անունը Մխո է, Արարատի մարզում ծանր հանցագործություն էին կատարել. իրենց ավտոմեքենան էին նստեցրել Գորիս քաղաքի բնակիչ, 42-ամյա Կորյուն Շալունցին, ով, ըստ տեղեկությունների՝ ՌԴ քաղաքացի է և վերադառնալիս էր եղել Հայաստան: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր