211652_close_icon
views-count78576 դիտում article-date 11:02 04-12-2017

Առեղծվածային դեպք Գավառում, 34-ամյա քաղաքացին հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ դեկտեմբրի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 04:20-ի սահմաններում Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի ստորին երրորդի հրազենային վնասվածք, ազդրոսկրի ստորին միջին երրորդի կոտրվածք» ախտորոշմամբ իրեց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ Արա Քոչարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկաններն ու քննիչները պարզել են որ հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Գավառ քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ, 34-ամյա Պապին Դաբաղյանն է: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ինչ հանգամանքներում և որտեղ է Պ. Դաբաղյանը հրազենային վնասվածքը ստացել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր