211652_close_icon
views-count154088 դիտում article-date 14:39 01-12-2017

Երևանում ոստիկանները հայտնաբերել են 28-ամյա «սեռական» մոլագարին, ով մեկ տարի իգական սեռի ներկայացուցիչների մոտ բացահայտ ցուցաբերել է անպարկեշտ պահվածք

[url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ նոյեմբերի 30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Արաբկիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս Ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 28-ամյա Կ. Պ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է 2016 թվականի հոկտեմբերից մինչև այս տարվա նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի տարբեր հատվածներում իգական սեռի ներկայացուցիչների մոտ բազմիցս բացահայտ ձեռնաշարժությամբ զբաղվելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր