59920 դիտում
15:20 27-11-2017
Արտակարգ դեպք Երևանում. «ձախ ձեռքի ջնջխված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 63–ամյա քաղաքացի. կան կասկածներ, որ տեղի է ունեցել պայթյուն
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում հիվանդանոցից Ոստիկանության էրեբունու բաժին հայտնել են, որ «ձախ ձեռքի ջնջխված վերք» աշտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժի պետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը՝ 63-ամյա Արամայիս Կարապետյանը հիվանդանոց է տեղափոխվել Այվազովսկի 7 հասցեից, որտեղ տեղի է ունեցել պայթյուն:
Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Տիգրան Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը ունի կասկածներ, որ վիրավորի տան բակում հնարավոր է, լինեն պայթուցիկ նյութեր, ինչի համար էլ դիմել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության համապատասխան վարչություն, որպեսզի դեպքի վայր ժամանեն սակրավորները:
Թե ինչ պայմաններում է Ա. Կարապետյանը ստացել վնասվածքներ՝ ճշտվում է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9552 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին