211652_close_icon
views-count46494 դիտում article-date 13:03 27-11-2017

Երևանում 4 հոգու դանակահարած 22–ամյա կասկածյալը ինքնակամ ներկայացել է Ոստիկանություն. քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի /բաժնի պետ Գարիկ Ղուկասյան/, Ոստիկանության Շենգավիթի բաժնի /բաժնի պետ Հրաչ Խոստեղյան/ և Հայաստանի քննչական կմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի /բաժնի պետ Սամվել Մաթևոսյան/ ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ, իսկ այնուհետև բացատրական աշխատանքների շնորհիվ Ոստիկանության Շենգավիթի բաժին է ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 22-ամյա Վիգեն Ա.-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ նոյեմբերի 26-ին, գիշերը ժամը 02:30-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանում վիճաբանության ժամանակ սուր կտրող- ծակող առարկայով 4 հոգու մ,արմնական վնասվածքներ հասցնելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ որպես կասկածյալ Վիգեն Ա.-ն ձերբակալվել է և տեղափոխվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/26/1083163/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 26-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել էին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի երիտասարդներ։ Հիվանդանոց էին մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանը, Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Հրաչ Խոստեղյանը։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի հերթապահ խումբը՝ քննիչ Մովսիսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Գյումրի քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Նորայր Պետրոսյանը՝ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ՝ 24-ամյա Հրաչ Սարգսյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղի բնակիչ՝ 25-ամյա Հակոբ Մարտիրոսյանը՝ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ՝ 24-ամյա Արթուր Ավագյանը՝ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Հիվանդանոցում ոստիկաններին և քննիչներին բժիշկները հայտնել էին, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին որևէ տեղեկություն հայտնել, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր