211652_close_icon
views-count85599 դիտում article-date 21:55 26-11-2017

Խոշոր ավտովթար Երևանում. «Տաշիր» հանրախանութի մոտ բախվել են «Mercedes»-ը և «Mitsubishi Pajero»-ն, վերջինս գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: «Տաշիր» հանրախանութի հարևանությամբ բախվել են «Mercedes» և «Mitsubishi Pajero io» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Mitsubishi Pajero»-ն գլխիվայր շրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, քանի որ կա գազի և դիզվառելիքի արտահոսքի վտանգ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ-ն պարզում է վարորդների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհը եղել է անցանելի, ոչ մի խոչընդոտ երթևեկության համար չի եղել: Լուսանկարները և տեդանյութը՝ Մհեր Ղալեչյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր