26875 դիտում
09:54 31-05-2021
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում, բախվել են Mercedes-ն ու Mitsubishi Pajero io-ն. վերջինս գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Եղվարդ քաղաքի բնակիչ, 37-ամյա Կարեն Չալիկյանի վարած Mitsubishi Pajero io մակնիշի և Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 35-ամյա Արտավազդ Վարադյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mitsubishi-ն գլխիվայր շրջվել է, իսկ նրա ուղևոր, Եղվարդ քաղաքի բնակիչ, 44-ամյա Արտյոմ Հովհաննիսյանն ու Mercedes ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հերթափոխի պետ Էդգար Զոհրաբյանի, օղակի հրամանատար Նարեկ Ծուղունյանի գլխավորությամբ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքնաները, փակել գազաբալոնի փականը և սահմանազատել տարածքն ու քաղաքացիների օգնությամբ դարձի բերել ավտոմեքենան:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 148+
148+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
39601 դիտում
10:05 05-12-2024
Երևանում վիճաբանությունը վերածվել է դանակահարության․ վիրավորը անչափահաս է